Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 259 779 դեպք, որոնցից 240 730-ն` առողջացած, 5277-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4988 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 772 նոր դեպք: Ունենք 425 առողջացած, 13 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է:
ԱՆ-ից տեղեկացնում են նաև, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 12567 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 698 811 թեստավորում: