fbpx
Զինված Ուժեր

Պաշտպանության նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային, տեղեկացնում են նախարարությունից:

«Դեսպան Ֆուկուշիման շնորհավորել է պաշտպանության նախարարին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է անվտանգային ոլորտում Հայաստանի, հատկապես՝ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո առաջացած մարտահրավերները։

Քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և հեռանկարային ուղղությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ