Հայաստան դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու գործը դատարնում է

Ամենադիտվածներ

2021 թվականին ՀՀ ՀՔԾ-ի կարիքների համար նախատեսվում է 831.6 միլիոն դրամ հատկացնել

Հոկտեմբերի 1-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որու հայտնել է, որ ընտրողներին կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Գ. Պ.-ն ու Ա. Գ.-ն տարբեր չափերի կաշառք են տվել Արարատի և Կոտայքի մարզերի ընտրողներին:

«Քրեական գործերից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Պ.-ն 2021 թվականի հունիսի 18-ին հանդիպել է Արարատի մարզի բնակիչ Վ. Գ.-ի հետ և ընտրություններին մասնակցելու ու «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նրան տվել է 10.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ. Գ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Ընտրողներին կաշառք տալու մեկ այլ դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 17-ին Ա. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Աբովյան քաղաքի բնակչուհի Զ. Կ.-ի հետ` նրա ու վերջինիս ընտանիքի անդամների կողմից արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Զ. Կ.-ին ընտրակաշառք տալու վերաբերյալ, ապա` ընտրություններից հետո այդ նպատակով վերջինիս անձամբ տվել է 66.000 ՀՀ դրամ կաշառք:

Նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Զ. Կ.-ին` 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված 4 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների, այդ թվում` ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերից 16-ը 39 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();