«Ապագա» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր Ահմեթ Դավութօղլուն մամուլի ասուլիսով է հանդես եկել։
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրք նախկին պաշտոնյան նշել է, որ չի հրաժարվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թալիբ Էրդողանի հետ հանդիպելուց, քանի որ դա կհակասի քաղաքականության էությանը, բայց դա չի նշանակում, որ իրենք կարող են մաս դառնալ «Ժողովրդական» դաշինքի նման մի դաշինքի։
Նա ընդգծել է, որ ինքն ու Էրդողանը բաժանվել են իրենց սկզբունքների տարբերության պատճառով։