Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան տարանցիկ նոր երթուղի ստեղծել, և Թեհրանը մտադիր է մասնակցել այդ ճանապարհի կառուցմանը: Այս մասին ILNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Հեյրոլլա Հադեմին։
Պաշտոնյան նշել է, որ հայերի նոր միջանցքի ստեղծման ծրագիրը, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրենց հակամարտության հետ, շատ կարևոր հարց է և հիմնարար խնդիր:
Թբիլիսիում դեռ չեն անդրադարձել Իրանից-Վրաստան կառուցվելիք ճանապարհին, հայտնի չէ՝ արդյոք վրացական կողմը կհաձայանվի մասնակցել շինարարությանը։