Ամանորից հետո՝ 2022 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունում արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը։
Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
ՇՄՆ-ից տեղեկացնում են, որ աշխարհում տարեկան շուրջ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում, որոնց մի մասն օվկիանոսում է կուտակվում, մյուս մասն էլ մնում ցամաքում ու զգալիորեն վնասում բուսականությանը, կենդանական աշխարհի և մարդու առողջությանը։
Ըստ աղբյուրի՝ տնտեսվարողների հետ աշխատանք է տարվում։