Լիբանանում գտնվող «Ալ Զահրանի» նավթավերամշակման գործարանում բենզինով ցիստեռններից մեկը սկսել է այրվել։
Այս մասին տեղեկացնում է Jerusalem Post-ը։
Նշվում է, որ գործարանի մոտակայքում բնակվող բնակիչները տարհանվել են՝ անվտանգության նկատառումներով։
Տեղում աշխատում են հրշեջներն ու իրավապահները։ Դեպքի վայր է մեկնել նաև Գլխավոր դատախազը։
Հրդեհի պատճառը կամ էլ պատճառները դեռևս հայտնի չեն։