ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր Facebook-ի էջում գրել է, թե ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Շատ պարզ.
Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ, և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։
Ի դեպ, ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել մեր առողջության վրա այլ պաշտպանել է մեզ տասնյակ հիվանդություններից։
- Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայի դեսպանի հետ
- 50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան
Պատվաստումների շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում օրինակ` պոլիոմիելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։
Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։
Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, մինչդեռ կա դրանից ապահովագրվելու միջոցը»։