fbpx
Առողջապահություն

Արցախից երեկ Երևան տեղափոխված երեք պացիենտի վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան

Երեկ երեք պացիենտ տեղափոխվեց Երևանի ԲԿ-ներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ: Նրանք կստանան ամբողջական բժշկական օգնություն, բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է. նման ամեն օրն ավելի ու ավելի խորացնում է հումանիտար ճգնաժամը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ Արցախում կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և բոլոր անհրաժեշտ ապրանքների պակաս:

«Արվում է հնարավորը, որ պակասը լրացվի, բայց այս իրավիճակը չի կարող մեղմվել նման ընթացիկ լուծումներով»,- նշեց նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ