fbpx
Քաղաքականություն

Հանդիպել են ՀՀ դեսպանն ու Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև՝ տարբեր միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ