Հեղինակավոր Marca պարբերականը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե սովորական ընթերցողների կարծիքով՝ ով է «Ոսկե գնդակի» ամենահավանական թեկնածուն։
Արդյունքում՝ ամենաշատ ձայները հավաքել է ՊՍԺ-ի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին։
Այս մասին տեղեկանում ենք պարբերականի կայքից։
Մեսսին հավաքել է ձայների 34 տոկոսը։ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման՝ 26 տոկոսով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բավարիայի» լեհ առաջատար Ռոբերտ Լևևանդովսկին՝ 11 տոկոսով։