ՆԱՏՕ-ն վտանգավոր խաղեր է խաղում՝ հայտարարելով իր առաքելությունն ամբողջ աշխարհում ընդլայնելու ցանկության մասին, Ռուսաստանն ամեն ինչ կանի նման միտումներին դիմակայելու համար։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ապացույցներ կան, որ ՆԱՏՕ-ի պլանավորողներն այժմ ուշադրություն են դարձնում Արևելքին, նրանք արդեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջոցով խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ի առաքելությունը պետք է տարածվի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Եթե լսեք նրանց, նրանց առաքելությունը պետք է տարածվի։ Մինչդեռ կարծում եմ, որ դրանք շատ վտանգավոր խաղեր են, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դիմակայենք նման միտումներին և բարձրացնենք բոլոր երկրների իրազեկությունը, որոնց վրա տարածվում են նման փորձերը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ միայն դիվանագիտական աշխատանքն այլևս բավարար չէ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու համար։
«Այստեղ անհրաժեշտ է ձեռնարկել այլ միջոցներ, որոնք համարժեք կլինեն Ռուսաստանի Դաշնության դեմ սպառնալիքներին։ Ես համարձակվում եմ ձեզ հավաստիացնել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը անձնական վերահսկողություն ունի այդ հարցերի վրա՝ և դիվանագիտական և ոչ դիվանագիտական»,- պարզաբանել է Լավրովը: