«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»․ Սողոմոնի առակներից այս նախադասությունը հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունն էր:
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի պաշտոնական Facebook-ի էջը հայտնում է, որ հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: