Սերխիո Ռամոսը, չնայած այս տարվա հուլիսին տեղափոխվեց ՊՍԺ, բայց դեռևս չի նշել իր նորամուտը ակումբի կազմում, որովհետև ապաքինվում է ստացած վնասվածքից։
Բայց այս իրավիճակն անհանգստացնում փարիզյան ակումբի ղեկավարությանը ու նրանք դիտարկում են իսպանացու հետ պայամանգիրը խզելու տարբերակը։
Այս մասին գրում է Le Parisien-ը։
Նշվում է, որ ՊՍԺ-ն կգնա նման քայլի, եթե առաջիկայում Ռամոսի հետ կապված իրավիճակը չկարգավորվի։