Արամ Խաչատրյանի համերգասրահը հայտնել է, որ նոյեմբերի 21-ին Լուսինե Խաչատրյանը հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
- «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը
- Գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
««Լուսինե Խաչատրյանը հիանալի դաշնակահարուհի է, հնչեղ ձայնով և արտակարգ տեխնիկայով…» 𝑁𝑒𝑤 𝑌𝑜𝑟𝑘 𝑇𝑖𝑚𝑒𝑠։ Քննադատների խոսքերով. «Ներկայիս դասական երաժշտության ասպարեզում նրան կարելի է անվանել «դաշնամուրի պոետ»»:
Ծրագիր. Սպենդիարյան՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պոեմ, Ալեքսանդր Իրադյան՝«Վերջին գիշերը» թատերականացված պոեմ դաշնամուրի և նվագախմբի համար (համաշխարհային պրեմիերա)»,- ասվում է հաղորդագրության մեջ։