ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 12-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ:
«Մարտական հերթապահության մեկնողների շարային ստուգատեսում ստուգվել են հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։
Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։