fbpx
Քաղաքականություն

Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին․ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Ռուսաստանի դիմելու վերաբերյալ․

«Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:

Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ․

«ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:

Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ