Կառավարության սուբվենցիոն ծրագրով Գյումրիի ներքաղաքային տրանսպորտային պարկն ամբողջությամբ կթարմացվի։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Պարկի թարմացման համար ձեռք է բերվելու 63 միկրոավտոբուս։
Սանոսյանը նշեց, որ մրցույթի արդյունքում գումարը կազմել է 887 միլիոն դրամ, որի 50 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը, իսկ մյուս 50 տոկոսը վճարելու է համայնքապետարանը։