Պատմության մեջ առաջին անգամ դեկտեմբերի 1-3-ն Ինդոնեզիայի տարածքային ջրերում կկայանան Ռուսաստանի և Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) երկրների համատեղ ռազմածովային վարժանքները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է ԱՍԵԱՆ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը:
«Զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների ռազմածովային ուժերի միջև փոխգործակցության մշակմանը՝ ծովային առևտրային գործունեության և նավագնացության անվտանգության ապահովման նպատակով, և բաժանված են լինելու երկու փուլի՝ վիրտուալ և ծովային: Վարժանքների մեկնարկը «Ադմիրալ Պանտելեև» ՄՀՆ-ից պլանավորում Է տալ Ինդոնեզիայի Հանրապետության պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիյանտոն»,-հայտնել Է Իվանովը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին: