Ֆրանսիայի առողջապահության բարձրագույն վարչությունը (HAS) հանձնարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստել ռիսկի խմբերի և խոցելի կատեգորիաների 5-11 տարեկան երեխաներին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիական բժշկական կարգավորիչի հայտարարությունը հայտնվել Է Եվրամիության մակարդակով 5-11 տարեկան երեխաների համար BioNTech/Pfizer պատվաստանյութին հավանություն տալուց հետո: Դեղամիջոցների EMA եվրոպական գործակալությունը հանձնարարել Է ընդլայնել COVID-պատվաստանյութերի կիրառումը այդ տարիքի երեխաների համար: «Այնուհետեւ Առողջապահության բարձրագույն վարչությունը վերլուծել Է այդ տարիքային խմբի համաճարակաբանական տվյալները, ինչպես նաև պատվաստանյութի արդյունավետության վերաբերալ առկա տվյալները:
Ֆրանսիական բժշկական կարգավորիչն այժմ հանձնարարում Է պատվաստումը հասանելի դարձնել այդ տարիքային խմբի այն երեխաների համար, ովքեր ենթակա են հիվանդությունը ծանր տանելու և մահվան ռիսկին, և նրանց, ովքեր ապրում են թույլ իմունիտետի ունեցող կամ խոցելի անձանց շրջապատում, որոնք պաշտպանված չեն պատվաստմամբ։