fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել պատժել հայ գերիների սպանության մեղավորներին

Ադրբեջանական բանակի կողմից ինքնադատաստանի ենթարկված հայ գերիների մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Այս մասին նշված է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողությունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»,- նշված է փաստաթղթում։

Ֆրանսիայի ԱԳՆ-ը նաև կոչ է արել ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ