Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նոր հրամանագրով՝ Թուրքիան միջազգային անվանումը փոխվել է։
Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ հրամանագրի համաձայն՝ այսուհետ երկրից արտահանվող բոլոր ապրանքների վրա կգրվի՝ Made in Türkiye, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում Turkey, Turkei, Turquie անվանումների փոխարեն կկիրառվի Türkiye անվանումը։
Այսպիսով, Թուրքիայի նոր միջազգային անվանումն է՝ Türkiye-ն։