fbpx
Խորհրդարան

Հայաստան խմբակցությունը կասեցնում է մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին

«Հայաստան» խմբակցությունը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին: Խմբակցությունը չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:

«Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրկված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել: Պատճառը մեր գործընկեր պատգամավորների ակնհայտ ապօրինի կալանավորումն է և այլ պատգամավորների, այդ թվում պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումն է»,- ասված է հայտարարությունում:

Ըստ ընդդիմադիրների՝ փաստացի խոչընդոտված է պատգամավորների սահմանադրական գործունեությունը, նշված դատավարական գործողություններից յուրաքանչյուրն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ, զուրկ է իրավական որևէ հիմքից և պահպանվում է մինչ օրս:

«Նման պայմաններում «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ և կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն: Նշված որոշման մասին կիրազեկվեն նաև միջազգային համապատասխան կազմակերպությունները»,-ասված է հայտարարությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ