Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» երեկ իսկական կռիվ տվեց իսրայելական «Մաքաբիի» հետ խաղում։
Ծանր պայքարում անցած հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Իրականում, այս խաղը չէր լուծում մրցաշարային ոչ մի խնդիր, բայց «Ալաշկերտը» ոչ մի տուրում միավոր չէր վաստակել, և մրցաշարը ոչ բացասական արդյունքով ավարտելը կարևոր էր պատվի տեսանկյունից։
Նշենք, որ հայկական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել չեռնոգորցի պաշտպան Դեյան Բոլյեվիչը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» հանդես էր գալիս Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում։ Հայկական ակումբը 6 տուրերի արդյունքում կրեց 5 պարտություն և մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի, ու 1 միավորով գրավեց խմբում վերջին տեղը։