fbpx
Աշխարհ

Նոր լարվածություն՝ ռուս-ուկրաինական հարաբերություններում

Կերչի ուղղությամբ շարժվող ուկրաինական նավը նոր լարվածություն է առաջացրել ռուս-ուկրաինական հարաբերություններում: Կիևը հայտնել է, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Դոնբաս» նավը առաջադրանքներ է կատարել Ազովի ծովի իր տարածքային ջրերում, չի խախտել արգելված գոտիները և վերադառնում է բազա՝ գրում է BBC-ն:

«Դա որոնողափրկարարական նավ էր, առանց զենքի, գտնվում էր Ազովի ծովում, որն ընդհանուր օգտագործման ջրային տարածք է։ Այսինքն՝ մենք այնտեղ էինք բացարձակ օրինական հիմքերով»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Դոնբաս»-ին ուղեկցող Ռուսաստանի սահմանապահ ծառայության առափնյա պահպանության նավը նախազգուշացրել է Կերչի նեղուցով անցնելու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Ի պատասխան՝ ուկրաինացի նավաստիներն ասել են, որ չեն պատրաստվում անցնել Կերչի նեղուցով, իսկ նեղուցից 33,3 կիլոմետր հեռավորության վրա, ըստ ռուսական կողմի պնդումների, դադարել են արձագանքել ուղղությունը փոխելու պահանջներին: Մոսկվան ուկրաինական նավի անձնակազմի գործողությունները գնահատել է «սադրիչ և նավարկության անվտանգության համար վտանգավոր»։

Ի դեպ, միջադեպը տեղի է ունեցել Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցի ժամանակ, և նավը հակառակ ուղղությունն է ընդունել միայն հեռախոսակապի ավարտից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ