fbpx
Քաղաքականություն

Չսահմանազատված հատվածներում ԶՈւ տեղաշարժերը սադրիչ են ու անպատասխանատու․ Սալիվան

Ինչպես արդեն հայտնի է դարձել՝ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ու Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանդիպումից հետո հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։

Հայտարարությունում ասվում է, որ Սալիվանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ շփումները; Ինչպես նաև նա հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ Հայաստանի ու Հարավային Կովկասի խաղաղության, անվտանգության և բարգավաճման հետ կապված։

Սալիվանը նշել է, որ չսահմանազատված սահմաններին ԶՈւ տեղաշարժերն անպատասխանատու են ու սադրիչ։

Պաշտոնյան նաև ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի կողմից՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ