ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր՝ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում խոսեց Հայկ Մարությանին անստահություն հայտնելու գործընթացի մասին։
Քերոբյանն ասաց, որ Մարությանն իր ընկերն է ու ինքը ճիշտ չի համարում պատասխանել անվստահության վերաբերյալ հարցին, քանի որ այն ունի նաև անձնական շերտ։
Նախարարը կարծիք չհայտնեց նաև Մարությանի աշխատանքի մասով, նշելով, որ ինքը չէ, որ պետք է գանահատի Մարությանի աշխատանքը, բայց որպես երևանցի ունի իր կարծիքը։
Քերոբյանն ասաց, որ կփորձի ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ երեկ թափ առած գործընթացի մասին ու իր հետևությունները և դիրքորոշումը կհայտնի ում որ պետք է։
Նախարարը նաև ընդգծեց, որ իշխող քաղաքական ուժի ներսում այլակարծության առնչությամբ արգելքներ չկան։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը սկսել է Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, որի շրջանակներում պատրաստվող փաստաթղթի տակ ստորագրել է արդեն 39 անդամ։