fbpx
Քաղաքականություն

Թուրքիան ուշադրությամբ է առաջ տանելու Հայաստանի հետ երկխոսությունը․ փոխնախագահ Օքթայ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը խորհրդարանական լսումների ընթացքում խոսել է Հայաստանի հետ երկխոսության մասին։

Օքթայի խոսքերը փոխանցում է Anadolu գործակալությունը։

Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու, այլ նաև Հարավային Կովկասում խաղաղության օգտին։

Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ ուշադրությամբ առաջ է տանելու Հայաստանի հետ երկխոսությունը ու այն սերտորեն համակարգելու է Ադրբեջանի հետ։

Օքթայը հիշել է նաև 44-օրյա պատերազմի մասին, նշելով, որ դրանից հետո ստեղծված իրավիճակը պարարտ հող է ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ