Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, կայացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների համատեղ նիստը։
Այս մասին տեղեկանում ենք ԻՔ-ի Facebook-ի էջից։
Նշվում է, որ քննարկվել են օրենսդիրի և ավագանու միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քաղաքային առկա խնդիրներին, քաղաքի զարգացման ծրագրերին վերաբերող և մի շարք այլ հարցեր։
Ըստ աղբյուրի՝ նիստին մասնակցել է նաև Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։