Կայացել է ԱԺ-ի ու Երևանի ավագանու իշխող խմբակցությունների համատեղ նիստը-Azat TV
Երևան
15:05 30/12/2021

Կայացել է ԱԺ-ի ու Երևանի ավագանու իշխող խմբակցությունների համատեղ նիստը

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, կայացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների համատեղ նիստը։

Այս մասին տեղեկանում ենք ԻՔ-ի Facebook-ի էջից։

Նշվում է, որ քննարկվել են օրենսդիրի և ավագանու միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քաղաքային առկա խնդիրներին, քաղաքի զարգացման ծրագրերին վերաբերող և մի շարք այլ հարցեր։

Ըստ աղբյուրի՝ նիստին մասնակցել է նաև Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ