«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկություններ է հաղորդել Վարդենյաց լեռնանցքում ճանապարհային իրավիճակի մասին։
Նշվում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Կցորդով տրանսպորտային միջոցների դեպքում դեպարտամենտից խորհուրդ են տալիս կիրառել անվաշղթաներ։