fbpx
Սպորտ

Մեսսին կարող է բաց թողնել Բրեստի հետ հանդիպումը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Բրեստի» հետ հանդիպումը։ Այս մասին հայտնել է Le Parisien-ը:

Ըստ աղբյուրի՝ արգենտինացին չի մասնակցել չորեքշաբթի կայացած ընդհանուր խմբի մարզմանը։ Նա անհատական ծրագրով է մարզվում կորոնավիրուսից ապաքինվելուց հետո։

Նշվում է, որ միաժամանակ ընդհանուր խումբ են վերադարձել կիսապաշտպաններ Անխել դի Մարիան և Յուլիան Դրաքսլերը, ինչպես նաև դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։

ՊՍԺ – «Բրեստ» հանդիպումը կկայանա հունվարի 15-ի կեսգիշերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ