Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա։
Այս մասին հայտնում է France Presse-ը։
Նշվում է, որ այցի շրջանակներում Բլինքենը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում պետքարտուղարը հաստատելու է ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։