France-Presse
Սառը պատասխան-2022․ ՆԱՏՕ-ն ու գործընկերները զորավարժություններ են սկսում Նորվեգիայում
Երկու օրից մեկնարկում է ՆԱՏՕ-ի և իր գործընկերների Cold Response-2022 («Սառը պատասխան-2022») անունը կրող զորավարժությունը։ Այս մասին գրում է France Presse-ը։ Նշվում է, որ սա լինելու է տարվա ամենախոշոր վարժանքը, որին մասնակցելու է 27 երկրի 30 հազար զինծառայող, 200 ինքնաթիռ ու 50 նավ։ Ըստ աղբյուրի՝ զորավարժությունները նախատեսված էին մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։ Նորվեգիայի ՊՆ ղեկավարը…
Ֆրանսիան Լա-Մանշ նեղուցում ռուսական նավ է առգրավել
Ֆրանսիան Լա-Մանշ նեղուցում առգրավել է ռուսական Baltic Reader նավը, որը մեքենաներ էր տեղափոխում։ Այս մասին գրում է France Presse-ը։ Նավը պատկանել է մի ընկերության, որը հայտնվել է պատժամիջոցների տակ։ Սա է նշվում որպես առգրավման պատճառ։ Նավի առգրավման լուրը հաստատել են նաև Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատնից, հայտնում է RIA-ն։
Հունական ափերի մոտ նավ է այրվում․ դրա վրա մոտ 290 մարդ կա
Հոնիական ծովում՝ Հունաստանի ափերի մոտ, իտալական զբոսանավ է այրվում, որի մեջ կա 237 ուղևոր ու ավելի քան 50 մարդ անձնակազմից։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ Նշվում է, որ նավն ուղևորվում է Իգումենիցայից Բրինդիձի։ Այս պահի դրությամբ տուժածների մասին տվյալներ չկան։ Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են մեկնում փրկարարները։
Բլինքենը Ուկրաինայում․ նա հանդիպելու է Զելենսկիին
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ Նշվում է, որ այցի շրջանակներում Բլինքենը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում պետքարտուղարը հաստատելու է ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Քաբուլում երկար դադարից հետո վայրէջք է արել առաջին միջազգային ինքնաթիռը
Աֆղանստանը վերսկսում է ընդունել միջազգային կոմերցիոն ինքնաթիռներ։ Ամերիկյան զորքերի հեռանալուց հետո Քաբուլում առաջին անգամ վայրէջք է կատարել այդպիսի ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ Նշվում է, որ մինչ սա թալիբական նոր կառավարությանը Կատարն ու Թուրքիան աջակցել էին օդանավակայանի վերագործարկման հարցում՝ տրամադրելով համապատասխան սարքավորումներ։
Խառը իրավիճակ է Գվինեայում․ հայտարարվել է՝ նախագահին պատանդ վերցնելու մասին
Իրավիճակը լարված է մնում Գվինեայում, որտեղ կիրակի զինյալները հայտարարել են երկրում իշխանությունը զավթելու, երկրի սահմանները փակելու, նախագահին պատանդ վերցնելու և պարետային ժամ հայտարարելու մասին։ Զինյալներին գլխավորում է գնդապետ Մամադի Դումբույան։ Գվինեայում տիրող իրավիճակին է անդրադարձել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին հայտնում է France Press-ը։ Նա դատապարտել է զինված հեղաշրջման բոլոր փորձերն ու կոչ…
Ֆիլիպիններում ինքնաթիռ է կործանվել․ ներսում եղել են 85 զինծառայողներ
Ֆիլիպինների Հոլո կղզում կործանվել է C-130 ռազմական ինքնաթիռ, որի մեջ եղել է 85 մարդ։ Այս մասին հայտնում է France-Press-ը։ Նշվում է, որ ինքնաթիռը վթարային վայրէջքից հետո չի հասցրել հասնել թռիչքուղուն և բռնկվել է։ Ըստ աղբյուրի՝ առնվազն 40 զինվորի կյանք հնարավոր է եղել փրկել։ Փրկարարներն այս պահին աշխատում են տեղում։
Ֆրանսիայի մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է կորոնավիրուսով։ Նախարարի՝ Ֆրանկ Ռիստերի թեստերն այսօր դրական արդյունք են ցույց տվել և նրա մոտ հայտնաբերվել է COVID-19 նոր կորոնավիրուսը։ Այս մասին հայտնում է France Presse-ը` վկայակոչելով նախարարի գրասենյակը: Գործակալությունը հայտնել է, որ նախարարն այժմ գտնվում է Փարիզի իր տանը և իրեն լավ է զգում: Գործակալությունը հիշեցնում է, որ Ռիստերը անցած…
Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկումը հաստատվել է
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հաստատել են Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկման փաստը: Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստուգման ընթացքում պարզել են, որ անցած կիրակի օրվա դրությամբ Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում տեղակայել կամ տեղակայում էր IR-4 տեսակի 22 ցենտրիֆուգ, IR-5 տեսակի մեկ…
Փարիզում բնապահպանները ակցիա են անցկացրել
Ֆրանսիայի բնապահպանները Փարիզում ակցիա են անցկացրել, որպեսզի իշխանություններին հիշեցնեն Երկրի վրա կենսաբազմազանության պահպանման համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Տեղեկացնում է France-Presse գործակալությունը: Ակցիան կազմակերպվել էր Extinction Rebellion շարժման կողմից, որի տասնյակ ակտիվիստներ, ամբողջությամբ սև հագած, Շայո պալատի պատերից մոտ բողոքի լուռ ակցիայից մի քանի րոպե անց, Տրոկադերո հրապարակի աստիճանների վրա մոտ 300 լիտր կեղծ արյուն…










