fbpx
Զինված Ուժեր

Դավիթ Տոնոյանը, «Պատրոն Դավոն» ու մյուսները կմնան կալանքի տակ, բացի մեկից․ դատարանը հրապարակեց որոշումը

Անպիտան հրթիռների գնման գործով դատական նիստերը շարունակվում են։

Պաշտպանական կողմը միջնորդել էր ազատ արձակել ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանին, իսկ մյուսների՝ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի վերաբերյալ ներկայացվել էին խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություններ։

Այսօր՝ հունվար 24-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակեց միջնորդությունների վերաբերյալ որոշումները։

Այսպիսով՝ բոլորը կմնան կալանքի տակ, բացառությամբ Արտյոմ Համբարյանի, ով ազատ արձակվեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ