Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին հորդորել է լքել երկիրը։
Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Նշվում է, որ սա, սակայն պարտադրանք չէ և լքելն ըստ ցանկությանը։
ԱՄՆ-ն պատրաստ է նաև դեսպանատան ոչ հիմնական աշխատակիցներին Նահանգներ վերադարձնել պետական ծախսով։
Ըստ աղբյուրի, Պետդեպը նաև իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Ուկրաինա։
Նշվում է նաև, որ այս մասին հայտարարություններին առաջ ԱՄՆ-ն խորհրդակցել է ուկրաինական կողմի ու գործողությունները համաձայնեցնում է Կիևում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների դեսպանատների հետ։