Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին հարց ուղղվեց՝ իրենց խմբակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու վերաբերյալ։
Սրա ի պատասխան Աբրահամյանը նշեց, որ խմբակցությունում դեռևս չունեն հաստատված դիրքորոշում՝ առաջադրե՞լ թեկնածու, թե՞ չառաջադրել։
Աբրահամյանի խոսքով՝ խմբակցությունն առաջիկայում լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա։
ՊՈւ-ի պատգամավորը բացառեց, որ իրենք կարող են այս հարցում աջակել իշխող քաղաքական ուժին։
Հիշեցնենք, որ նախագահը հրաժարական է տվել հունվարի 23-ին, սակայն նա կարող է մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնել դիմումը։ Այսպիսով՝ այս պահի դրությամբ՝ Արմեն Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի փաստացի նախագահը՝ մինչև դիմումը վերցնելու ժամկետի լրանալն ու ԱԺ նախագահի հայտարարությունը։