fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի հետ բանակցությունները այս փուլում ավարտված են․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ամերիկյան կողմի անվտանգության երաշխիքների մասին։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք բանակցությունների վրա ազդո՞ւմ է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը պատրաստվում է 8500 զինվորական տեղափոխել Եվրոպա, Պեսկովը նշել է. «Բանակցությունների ընթացքի վրա դա չի ազդում: Դրանք, ըստ էության, այս փուլում ավարտված են։ Հասկանալու համար, թե ինչպես և երբ դրանք շարունակվեն, մենք պետք է ստանանք տխրահռչակ տեքստը: Մենք հույս ունենք, որ դա կլինի այս շաբաթ»:

Նրա խոսքով՝ Կրեմլն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից լարվածության սրմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ