Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
Հունվարի 30-ի դրությամբ՝ Հայաստանում կատարվել է ընդհանուր 1883413 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1032249, երկրորդ դեղաչափ` 842213, բուստեր (խթանիչ)` 8951:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանում քովիդի դեմ պատվաստվելն անվճար է։