Թուրքիայի Վան նահանգի Մուրադիյե շրջանում ժանդարմերիայի հրամանատարությունը կասկածելի բեռնատարում հայտնաբերվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ: Այս մասին հայտնել է թուրքական hurriyet.com.tr-ը։
Նշվում է, որ բեռնատարի վարորդը ձերբակալվել է, իսկ աֆղանստանցիները փոխանցվել են անօրինական ներգաղթյալների հարցերով զբաղվող կառույցներին։