fbpx
Քաղաքականություն

Սա ընդամենը փախուստ է․ պատգամավորները քննադատել են ընդդիմության դիրքորոշումը

Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հայտնել էին, որ որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Հայտարարությանն ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննադատության են ենթարկել ընդդիմության նման դիրքորոշումը:

Արփի Դավոյանը գրել է․

«Այս մարդիկ, փոխարեն մասնակցելու և իրենց հարցերի պատասխաներնն անձամբ ստանալու, գերադասեցին նոր օրակարգ սահմանել՝ քննիչ հանձնաժողովը համարելով իշխանության կամակատար մարմին։

Սա ընդամենը փախուստ է։

Սա ցավոտ ճշմարտությունը չիմանալու մասին է։

Սա արդեն ծիծաղելի էլ չէ, պարոնա՛յք, սա արդեն խոսում է, թե որքան խղճուկ եք դուք»։

Վահագն Ալեքսանյանը նույնպես անդրադարձել է՝ գրելով, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով ու հստակ փաստերը տեսնելով՝ երևի թե ընդդիմության համար դժվար կլիներ նորից մանտրայի պես կրկնել միֆական դավաճանության մասին։

«Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին ու նշել, թե իբր այդ հանձնաժողովը միտված է լինելու իշխանության անմեղության ապացուցմանը։

Հազար ներողություն, բայց եթե իշխանությունը իրոք մեղավոր է, հանձնաժողովն էլ կազմվել է, բա դուք ինչի՞ համար եք։ Եկեք, մասնակցեք հարցաքննություններին, ստուգեք փաստաթղթերն ու փաստական ապացույցները։ Ապացուցեք։ Բա էլ ինչի՞ համար եք։

Ու վերջապես․ այս մարդիկ խորհրդարան են եկել, որպեսզի հնարավորություն ունենան ՍԴ-ում վիճարկել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, նրանց իրենց ունեցվածքն է հետաքրքիր, մենք էլ եկել շեղում ու պատերազմի հանգամանքները քննող ինչ-որ հանձնաժողովից ենք խոսում»,- գրել է պատգամավորը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ