Տնտեսություն

ՊԵԿ-ը նոր չափանիշներով մաքսայիններ է պատրաստելու․ անցկացվելու է աննախադեպ դասընթաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն ազդարարել է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների մասին:

Այս մասին տեղեկանում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից։

«Կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Առաջին հանդիպումներն անցկացվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի մագիստրոսական կրթական աստիճանի ուսանողների և շրջանավարտների հետ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիյանը ներկայացրել է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումները, որոնց շրջանակում էլ արմատապես փոխվում է համակարգ ընդունվելու ընթացակարգը: Այդ նպատակով կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողների պատրաստման աննախադեպ դասընթաց: Այն հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար արդեն դիմել են 800-ից ավելի մասնակիցներ:

Հանդիպումների մասնակիցներն անմիջապես մաքսային ոլորտի պատասխանատուներից և մասնագետներից ստացել են հետաքրքող հարցերի պատասխանները՝ մաքսային ծառայողի նոր կերպարի, դասընթացի ընդունելության կարգի, ժամկետների, տևողության, աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ:

Հանդիպումների ժամանակ ցուցադրվել են նաև ՊԵԿ-ի պատրաստած տեսահոլովակները, որտեղ նույնպես մանրամասներ են ներկայացված մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերաբերյալ», – ասվում է Կոմիտեի հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ