Կատալոնական «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն են ցուցաբերում «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ, չնայած անցած տարի «Նապոլին» 70 միլիոն եվրոյով չի վաճառել Կուլիբալիին, սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկներ կընդունի սկսած 40 միլիոնից։
Ըստ աղբյուրի՝ Կուլիբալին էլ իր հերթին է մտադիր լքել «Նապոլին»։