fbpx
Իրավական

Ծոցագրպանից հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված․ բացահայտում

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Գավառի բաժնի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն:

«Տվյալն իրացվեց փետրվարի 10-ին: Կեսօրին Գավառի Քալաշյան փողոցից բաժին բերման ենթարկվեց նույն փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող մոտ 3 գրամ զանգված:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ