2022 թվականը հունիսի 15-ից 18-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա «Vivatech-2022» 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և իրենց արտադրանքն ու լուծումները ներկայացնել այս հարթակում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից։
- Ֆիզմաթի թիմը միջազգային մրցույթում 2-րդ տեղն է գրավել
- Golden Kitty Awards. Հայկական ստարտափը՝ տարվա լավագույնների ցանկում
«Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 07.03.2022 թվականը՝ հետևյալ հղումով:
«VivaTech»-ը Եվրոպայի ամենախոշոր միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է՝ ուղղված նորարարություններին և ստարտափներին: Ցուցահանդեսի թեմաներն են` բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ: Այն ամբողջ աշխարհից մեկ տեղում համախմբում է ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին:
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հղումով:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 590162», – ասված է հաղորդագրության մեջ։