Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ 1 155,205.8 հազար դրամ կհատկացվի ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ կենսապայմանների բարելավման և բնակավայրերին աջակցություն տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման համար:
«Սանդղակները նախկինում գործել են, հիմա հանգամանքների բերումով շահառուների թիվն ընդլայնվել է, և մենք ուղղակի լրացնում ենք, որպեսզի սահմանամերձ գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին աջակցենք կոմունալ ծախսերի գծով, ինչը կարևոր է նաև ընդհանուր այս գնաճային ֆոնի վրա»,- ասել է նիկոլ Փաշինյանը: