Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինան ստացել է աննախադեպ մակրոֆինանսական օգնություն 1,2 միլիարդ եվրոյի չափով:
«Ֆրանսիան լրացուցիչ 300 միլիոն եվրո էլ կհատկացնի Ուկրաինայի տնտեսության համար, և մենք պատրաստ ենք նաև շարունակել ռազմական տեխնիկայի մատակարարումները»,- այսօր ասել է Մակրոնը Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովի արդյունքներով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Մակրոնը նաև նշել է, որ Եվրամիության պատժամիջոցներից հետո Փարիզը մտադիր է սեփական պատժամիջոցները կիրառել Մոսկվայի դեմ: