Այսօր Ազգային ժողովում քննարկվում է նաև ՀՀ նախագահի ընտրության հարցը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենք կոչված են հայերի անվտանգությունն ապահովելու ու երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար։
Խաչատուրյանն ասաց, որ պետք է վերաիմաստավորել ներկան և ինքնակազմակերպվել, որպեսզի ստեղծենք արժանապատիվ ապագա։
Նախագահի թեկնածուն հույս հայտնեց, որ Հայաստանի վերաբերյալ պատկերացումները կիրականացնեն միասին։