ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մարտի 3-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցում զինված մարդիկ են հավաքվում, որոնք պետք է մասնակցեն վիճաբանության։
«Քրեական ոստիկանության և Էրեբունու բաժնի ծառայողները, արագ իրացնելով օպերատիվ տվյալները, շտապել են Էրեբունու փողոցի ավտոնորոգման կետերից մեկը՝ զինված բախումը կանխելու։ Այդտեղ հայտնաբերվել են մի խումբ անձինք։
Իրավապահներին նկատելով՝ նրանցից մեկը գոտկատեղից ատրճանակ է հանել ու նետել։ Հայտնաբերված անձինք, որոնք Երևանի, Չարենցավանի և Գառնիի բնակիչներ են, բերման են ենթարկվել։
- Ապօրինի հատվել է 46 ծառ․ հայտնաբերվածը տեղափոխվել է ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք․ ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունու բաժնում անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչներ, կոլբաներ և դանակ։ Տարածքի զննությամբ հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։