Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Ոչ ուկրաինացիների ցեղասպանությանը!
Սա պատերազմ անվանել այլևս սխալ է։ Իսկ ցեղասպաններին պետք է աշխարհը դատապարտի, ճնշի ու չեզոքացնի։ Մենք, եթե իվիճակի չենք անել դա, ապա միանշանակ պարտավոր ենք գոնե դիրքորոշում հայտնել։
Մեղք են նաև այն ռուսները, որոնք զինվորական պարտավորություններից ելնելով սպանդ են իրականացնում իրենց եղբայրական ազգի նկատմամբ։
Գիտեմ, որ շատերն են ճիշտ համարում չեզոք մնալը։ Ես կառավարության առումով այդպես եմ համարում, չնայած, իմ պարագայում չէի հանդուրժի և կմիանայի աշխարհին՝ հանուն ազատության, ընդդեմ ցեղասպանությանը, ընդդեմ ինքնորոշումը ճնշող օկուպանտների, ագրեսորների։
Արցախյան պատերազմի հեղինակ Կրեմլի ու Անկարայի բռնակալությունները պետք է ընկնեն։
Ոչ միայն ուկրաինացի ժողովրդին, այլև ռուս ժողովրդին եմ հայտնում իմ սերը, սատարումը, աջակցությունը, որոնք պատրաստ են թոթափել պուտինյան բռնակալությունը»։